Քաղաքական

09.11.2020 21:42


Ռուսական ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում` մարտական գոտուց դուրս. ՌԴ ՊՆ

Ռուսական ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում` մարտական գոտուց դուրս. ՌԴ ՊՆ

Ռուսական Մի-24 հարվածային ուղղաթիռը խոցվել է երկուշաբթի՝ մարտական գոտուց դուրս գտնվող Հայաստանի օդային տարածքում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ մարտական գոտուց դուրս»,-ասել է նա:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկու ռուս զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Մի-24-ը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից:

Այս խորագրի վերջին նյութերը