Քաղաքական

09.11.2020 22:00


Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են. Արցախի ՊԲ ներկայացուցիչ (տեսանյութ)

Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են. Արցախի ՊԲ ներկայացուցիչ (տեսանյութ)

Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանի ճեպազրույցը։

Վերջին օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այս ընթացքում եղել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են բերդաքաղաք Շուշին:
Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Այս խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։
Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև ռազմաճակատի այլ ուղղություններով։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։
Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ։
Այս պահին Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։
Զորքերի տրամադրությունը մարտական է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը