Լրահոս

28.04.2011 16:05


Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվել է անգլերենի օրը

Այսօր «ՄԱԿ-ում Անգլերենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները մանրամասն տեղեկացվեցին Հայաստանում անգլերեն լեզվի օգտագործման մասին:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հնդկաստանի դեսպաններն ու դիվանագետները ողջունեցին միջոցառման մասնակիցներին, խոսեցին ՄԱԿ-ում և համապատասխանաբար իրենց երկրներում անգլերեն լեզվի կարևորության, ինչպես նաև Հայաստանում անգլերեն սովորելու հնարավորությունների մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Ես իսկապես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն ՄԱԿ-ում անգլերենի օրվա  նկատմամբ: Հուսով եմ, որ այս միջոցառումը կօգնի տարածել անգլերենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը և որպես մի հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց սովորել ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ իր ներդրումի մասին»:

Անգլերենի օրը ՄԱԿ-ում նշվում է ապրիլի 23-ին. այդ օրը Վիլյամ Շեքսպիրի ծննդյան օրն է:  Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը  ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են:

2010թ.սկսած   ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվական և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011թ. ընթացքում նշել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների օրերը:

Այս խորագրի վերջին նյութերը