Քաղաքական

11.11.2020 12:18


Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից առաջ կալանավորել են

Գագիկ Ծառուկյանին հանրահավաքից առաջ կալանավորել են

Մեր տեղեկություններով քիչ առաջ կալանավորել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Նշենք, որ այսօր ժամը 13։00-ին Ազատության հրապարակում նախատեսված է 17 կուսակցությունների հանրահավաքը, որին պետք է մասնակցեր նաև Գագիկ Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի վայրում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Պարոն Ծառուկյանին տանում են Ազգային անվտանգության ծառայություն: Այս պահին արդեն հասնում է պարոն Ծառուկյանը: Մենք չգիտենք, թե ինչ մեղադրանք է, ինչի համար է»,-ասաց Տոնոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը