Քաղաքական

13.11.2020 17:27


ՌԴ-ն, ընդհանուր առմամբ, ԼՂ է ուղարկել ռուս խաղաղապահներին տեղափոխող 42 ինքնաթիռ

ՌԴ-ն, ընդհանուր առմամբ, ԼՂ է ուղարկել ռուս խաղաղապահներին տեղափոխող 42 ինքնաթիռ

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահների ևս 8 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«2020 թվականի նոյեմբերի 13-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ -76 տեսակի 8 ինքնաթիռ արդեն օդ են բարձրացել Ուլյանովսկ-Արևելյան օդանավակայանից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում հստակեցրել են, որ մեկ ինքնաթիռում գտնվում են 10 ծանրաքարշ մեքենա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև ավելի քան 100 խաղաղապահ զինվոր:

«ՌԻԱ Նովոստի»-ն հավելում է, որ ՊՆ փոխանցմամբ՝ ՌԴ-ն ԼՂ է ուղարկել ռուս խաղղապահներին տեղափոխող 42 ինքնաթիռ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը