Քաղաքական

13.11.2020 19:47


Ադրբեջանը պարետային ժամ է հայտարարել Շուշիում, Հադրութում և այլ շրջաններում. տեղակայվել են ոստիկանական ուժեր

Ադրբեջանը պարետային ժամ է հայտարարել Շուշիում, Հադրութում և այլ շրջաններում. տեղակայվել են ոստիկանական ուժեր

Ադրբեջանի ներքին գործերի նախարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, Հադրութում և այլ շրջաններում պարետային ժամ սահմանելու մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ ոստիկանական ուժերն արդեն հասել են Շուշի և Հադրութ: Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ այս շրջաններում ժամանակավոր վարչություններ են ձևավորել, ստեղծվել են հրամանատարական կետեր: Հատուկ վերահսկողությունն այնտեղ ժամանակավորապես իրականացնում են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը