Լրահոս

14.11.2020 11:47


49 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1472 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

49 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1472 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1472 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 49 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2186-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1989 է, ընդհանուր առողջացածներինը՝ 74105, փաստացի բուժվողներինը՝ 39564: Մեկ օրում արվել է 3697 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 460606 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը