Քաղաքական

16.11.2020 12:07


Չնայած սկզբունք ունեմ չքննադատել մարդկանց, ում հետ աշխատել եմ, բայց անհրաժեշտ է կանգնեցնել այդ անհավասարակշիռ մարդուն, որ նոր արհավիրք չբերի հայ ժողովրդի գլխին․ նախկին փոխնախարարը՝ Ն․ Փաշինյանի մասին

Չնայած սկզբունք ունեմ չքննադատել մարդկանց, ում հետ աշխատել եմ, բայց անհրաժեշտ է կանգնեցնել այդ անհավասարակշիռ մարդուն, որ նոր արհավիրք չբերի հայ ժողովրդի գլխին․ նախկին փոխնախարարը՝ Ն․ Փաշինյանի մասին

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված գրառմանը, որում վերջինս նշել է․ «Առաջնագծի զինվորնե՛ր, սպասում եմ ձեզ Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Գալստյանը նշել է, որ չնայած ունի սկզբունք չքննադատել այն մարդկանց, ում հետ աշխատել է, բայց պահն օրհասական է՝ անհրաժեշտ է կանգնեցնել այդ անհավասարակշիռ մարդուն, որ նոր արհավիրք չբերի հայ ժողովրդի գլխին: Գրառումը՝ ստորև․

«Չնայած ես չեմ անդամակցել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը, չեմ առաջադրվել 2018 թվականի ազգային ժողովի ընտրություննեին և չեմ մասնակցել քարոզարաշավին և իմ աշխատանքն եղել է զուտ մասնագիտական, չեմ մասնակցել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության քաղաքականության մշակման ու չեմ կրում դրա համար պատասխանատվություն, և չնայած ունեմ սկզբունք չքննադատել այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, բայց պահն օրհասական է՝ անհրաժեշտ է կանգնեցնել այդ անհավասարակշիռ մարդուն, որ նոր արհավիրք չբերի հայ ժողովրդի գլխին»։

Այս խորագրի վերջին նյութերը