Քաղաքական

29.04.2011 17:49


Փորձագետ. «Եթե Հայաստանում իշխանություն–ընդդիմություն երկխոսությունը ձգձգվի ժամանակի մեջ, ապա Տեր–Պետրոսյանը կանհետանա»

Փորձագետ. «Եթե Հայաստանում իշխանություն–ընդդիմություն երկխոսությունը ձգձգվի ժամանակի մեջ, ապա Տեր–Պետրոսյանը կանհետանա»

Մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ասել է, թե Հայաստանում իշխանության և ընդդիմության երկխոսությունը գործնական բնույթ է կրում և կառուցվում է իշխանությունը բաժանելու շուրջ։

Նրա խոսքերով՝ առանց նյութական բարեփոխումներ իրականացնելու՝ տվյալ երկխոսությունը տանում է նրան, որ առանց այդ էլ «բզկտված» իշխանական գաթան ստիպված պետք է կիսել նաև երրորդ մասնակցի միջև։

Միևնույն ժամանակ Կոլերովը չի բացառում, որ իշխանությունների ու ընդդիմադիր  Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ–ի), որը ընդդիմադիր  դաշտի միայն մեկ թևն է ներկայացնում, միավորման դեպքում ի հայտ կգան երրորդ և  չորրոդ «խաղաքարեր» որոնք կարող են հավասարապես «ուտել» երկու պայամանավորված «խաղաքարերն» էլ։

–Մյուս կողմից՝ այս հաշտությունը կարող է զարգանալ դանդաղ, այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխությամբ». սկզբում՝ երկխոսություն կլոր սեղանի շուրջ, հետո քայլ  առ  քայլ ստեղծվում է նոր կառավարություն, որը պատժում է այդ երկխոսության մասնակիցներին,–ասել է նա։

Փորձագետը նաև հիշեցրել է, թե սոցիոլոգները վկայում են, որ իշխանությունների հետ երկխոսության գնալով՝ Լևոն Տեր–Պետրոսյանն  իր 20%–անոց վարկանիշի 8–10%–ը կարող է կորցնել։

–Իսկ  եթե այդ երկխոսությունը ձգձգվի ժամանակի  մեջ, ապա ինքն  իսպառ կանհետանա,–կարծում է նա։

Պատասխանելով այն հարցին, թե այս իրավիճակն ինչպե՞ս է ազդում  ներկայիս նախագահի վարկանիշի վրա՝ Մոդեստ Կոլերովը պատասխանել է, թե ոչ մի  կերպ։

–Բռնատիրական իշխանությունների կողմից զիջումները կարող են ընկալվել միայն որպես նրանց թուլության հետևանք, իսկ  դա չի կարող դրական ազդել վարականիշի  վրա,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը