Քաղաքական

16.11.2020 22:28


ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել

ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում են բարձրաստիճան սպաների հրաժարականները։

Մանավորապես, ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանի դուստրը՝ Զառա Թաշչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեղծված իրավիճակից ելնելով, հայրս՝ հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել է իր համար բարդ և կամայական որոշում և 11.11.20թ.-ին ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր։

Պա՛պ ջան, ողջունում եմ քո այս որոշումը, քանզի դու հայրենասեր մարդու մարմնավորում ես։ Հպարտ եմ քեզանով, որ այս դժվար իրավիճակում էլ պետության շահը բարձր դասեցիր մնացած բոլոր շահերից»:

Այս խորագրի վերջին նյութերը