Քաղաքական

17.11.2020 13:14


Ավելի ուժեղ էմոցիաներ կան, երբ նայում եմ ԼՂ-ում ռուս խաղաղապահների լուսանկարները․ Զախարովա

Ավելի ուժեղ էմոցիաներ կան, երբ նայում եմ ԼՂ-ում ռուս խաղաղապահների լուսանկարները․ Զախարովա

Այնքան շատ բան կցանկանայի ասել մեր եւ այլ կոմիվոյաժորներին, դիվանային վերլուծաբաններին, որոնք սիրում են իրենց հայրենիքը՝ դուրս չգալով իրենց անձնական հարմարավետության գոտուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իսկ այժմ չեմ ցանկանում անդրադառնալ նրանց, քանի որ կան ավելի ուժեղ էմոցիաներ եւ ավելի կարեւոր խոսքեր: Դրանք հայտնվում են, երբ նայում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների լուսանկարները: Տղաներ, շնորհակալություն: Հաջողություն ձեր վսեմ առաքելությանը: Աղոթում ենք ձեզ համար»,-գրել է նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը