Քաղաքական

19.11.2020 09:27


Փաշինյանի աջակիցների խումբը հավաքվել է վարչական ռեսուրսների օգնությամբ

Փաշինյանի աջակիցների խումբը հավաքվել է վարչական ռեսուրսների օգնությամբ

Նոյեմբերի 18-ին Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր նաև Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, ով հայտնի «լևոնական» է, նախկինում եղել է Ապարանի քաղաքապետ, Քարվաճառում և ՀՀ-ում ունի բիզնեսներ, «Ապարան» ջոկատի հրամանատարն է: Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Կիրառելով վարչական ռեսուրսը՝ վերջինս Հանրապետության Հրապարակ էր բերել աշխարազորայիններին և այլոց:

Արդեն պարզորոշ է, թե ինչու Փաշինյանը հոկտեմբերի վերջին, ռազմական դրության ժամանակ և պատերազմական թեժ շրջանում, թվով 8 փոխմարզպետ նշանակեց, որոնցից մեկն էլ այսօրվա հավաքի ակտիվ կազմակերպիչներից մեկն էր:

Հակառակ այս ամենին՝ բազմաթիվ ապարանցի պայմանագրային զինծառայողներ, ովքեր ծառայել են Քարվաճառում և այս օրերին տուն են վերադարձել, ծայրահեղ զայրույթով են լցված «հող հանձնող» Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Mediaport տելեգրամյան ալիքն էլ հաղորդել էր, որ հավաքը կազմակերպվել է վարչական ռեսուրսի գործադրմամբ: Ցույցի ընթացքում Փաշինյանին աջակցող անձիք բերվել են հիմնականում Շիրակի և Արագածոտնի մարզից: Մարզպետարանները ավելի վաղ զինվորական համազգեստ են բաժանել նրանց:

Հանրապետության Հրապարակում Փաշինյանին սատարող փոքրաթիվ անձանց թվում էր Արագածոտնի նորանշանակ փոխմարզպետ, «Ապարան ջոկատի» հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որը մոտ 50 մարդ էր բերել իր հետ հրապարակ:

Ցուցարարների շարքում էր ՀԱԿ անդամ, թալինցի Ժորա Սափեյանը, որի անունը կապվում է մի շարք քրեական պատմությունների հետ: Վերջին դեպքը տեղի է ունեցել 2019թ. նոյեմբերին, երբ Սափեյան եղբայրներն իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով ներխուժել էին «Թալին» ջրօգտագործողների ընկերություն՝ պահանջելով իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Սափեյանը նույնպես մի քանի տասնյակ անձից բաղկացած խմբով էր ներկայացել հրապարակ:

Ցուցարարների շարքում էին նաև «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամները, որոնք մի քանի օր է համացանցում հայտարարություններ են տարածում հավաքի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը