Լրահոս

19.11.2020 11:05


40 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1520 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

40 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1520 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1520 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 121 979-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2348-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 8319 է, ընդհանուր առողջացածներինը՝ 88 388, փաստացի բուժվողներինը՝ 31 243: Մեկ օրում արվել է 3796 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 475 986 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը