Լրահոս

13.04.2009 11:54


Ցուրտը լուրջ վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը

«7օր»-ի հետ զրույցում' «Հայաստանի ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչյա Բերբերյանն ասել է, թե իրենք երեկ մի քանի անգամ զգուշացրել են, որ ցրտահարություն է սպասվում, բայց դա չի օգնել գյուղատնետեսությանը՝ խուսափել լուրջ վնասներից։

-Կան տեղեկություներ, որ Շահումյան, Արագած և էդ թևի վրա՝ դեպի Հոկտոմբերյան ուղղությամբ, վնասներ են եղել, ինչպես նաև Մասիսում կարտոֆիլի ցանկատարածություններն են լուրջ վնասվել,-նշել է նա և հավելել, որ եթե պարզկա գիշեր լինի, ապա ավելի մեծ ցրտահարություն է սպասվում։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը