Լրահոս

25.11.2020 18:01


Գերիների փոխանակում դեռևս չի իրականացվել. ԿԽՄԿ

Գերիների փոխանակում դեռևս չի իրականացվել. ԿԽՄԿ

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն առայսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակում չի իրականացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին և մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց տեղի չի ունեցել»,–ասաց Ամատունին։

Նշենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը