Լրահոս

27.11.2020 12:16


ժամը 15:00-ին հրավիրել են քննչական կոմիտե․ ինձ մեղադրանք կառաջադրեն այն բանի համար, որ ես համաձայն չեմ եղել կապիտուլյացիայի դավաճանական ակտի հետ

ժամը 15:00-ին հրավիրել են քննչական կոմիտե․ ինձ մեղադրանք կառաջադրեն այն բանի համար, որ ես համաձայն չեմ եղել կապիտուլյացիայի դավաճանական ակտի հետ
ժամը 15:00-ին հրավիրել են քննչական կոմիտե: Ամենայն հավանականությամբ ինձ մեղադրանք կառաջադրեն: Խուզարկությունները արել են, հնարավոր ամեն ինչ բռնագրավել են, այդ թվում հորս ավտոմեքենան:
Ինձ մեղադրանք կառաջադրեն այն բանի համար, որ ես համաձայն չեմ եղել կապիտուլյացիայի դավաճանական ակտի հետ և համարձակություն եմ ունեցել այդ մասին բարձրաձայն արտահայտվելու:
Չեմ ափսոսում իմ որևէ արարքի համար: Ափսոսում եմ որ քիչ եմ արել: Այս դավաճանների խմբակը իր ողորմելի գոյությունն է քարշ տալիս:
Այսուհետ բանտը միակ վայրն է որտեղ ես ինձ մի փոքր հանգիստ եմ զգում:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը