Քաղաքական

03.12.2020 17:41


«ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ պետություններն ավելի շատ կօժանդակեն ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը». Լավրով

«ՌԴ-ն ակնկալում է, որ ԵԱՀԿ անդամ պետություններն ավելի շատ կօժանդակեն ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը». Լավրով

Ռուսաստանն ակնկալում է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ պետություններն ավելի ակտիվ կօժանդակեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանն ուղղված եռակողմ հայտարարությանը։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵԱՀԿ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ունեցած ներուժը շարունակում է պահանջարկ ունենալ։ ԵԱՀԿ տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված համաձայնությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան անդամ պետություններից, ինչը կնպաստի դրանց կյանքի կոչմանը։ Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցում, որին շարունակելու ենք ամեն կերպ օժանդակել։ Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև համագործակցությունը»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը