Քաղաքական

08.12.2020 12:30


Պատմությունը ցույց է տալիս՝ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք հայտնվում են նման պարտված կարգավիճակում, հրաժարական են տալիս. Գոռ Գևորգյան (տեսանյութ)

Պատմությունը ցույց է տալիս՝ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք հայտնվում են նման պարտված կարգավիճակում, հրաժարական են տալիս. Գոռ Գևորգյան (տեսանյութ)

Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են պարտություն, հայտնվում են նման պարտված կարգավիճակում սովորաբար հրաժարական են տալիս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից օրերս դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, թե ոչ:

Պատգամավորի խոսքով՝ ցանկացած քաղաքական գործընթաց պետք է տեղի ունենա սահմանադրության շրջանակներում:

«Հանգուցալուծումը պետք է լինի միմիայն Սահմանադրության շրջանակներում և ցանկացած ուժ, ցանկացած կուսակցություն և առհասարակ մարդիկ, ովքեր այս ուղղությամբ մտահոգություն ունեն, պետք է լինեն պետականամետ իրենց ուղերձներով, մտածելակերպով և հասկանան, որ մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագան միմիայն Սահմանադրությանը հետևելով է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խմբակցությունից դուրս գալու որոշմանը, Գոռ Գևորգյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ է ներկայացրել, որոնց վերաբերյալ տարաձայնություններ են եղել:

«Ինձ համար կա մի առաջնահերթություն, դա ազգային պետական շահն է, հետո նոր իմ անձը: Այս պահի դրությամբ ես իմ հայտարարության մեջ ևս մեկ անգամ վերահաստատել եմ, որ ինձ համար համազգային համերաշխությունը, համախմբվածությունը, երկխոսությունը այն առաջնահերթություններն են, որոնց միջոցով կարող ենք դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը