Քաղաքական

08.12.2020 13:54


Վարորդները ավտոմեքենաների ազդանշաններով միանում են «Նիկոլ դավաճան» կոչին (տեսանյութ)

Վարորդները ավտոմեքենաների ազդանշաններով միանում են «Նիկոլ դավաճան» կոչին (տեսանյութ)

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կարգախոսներով անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներին են միանում նաև ավտոմեքենաների վարորդները՝ ազդանշաններ տալով։

Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Երևանում և մարզերում փողոցներ փակած բազմաթիվ քաղաքացիների։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը