Լրահոս

05.05.2011 10:37


Հոլիվուդյան շատ աստղեր անգամ դպրոցը չեն ավարտել

Հետաքրքիր է, բայց հոլիվուդյան շատ աստղեր անգամ դպրոցը չեն ավարտել։ Այդ աստղերից են Ջոնի Դեպը, ում 15 տարեկանում հեռացրել են դպրոցից թմրանյութեր օգտագործելու պատճառով։  Շարլիզ Թերոնը դպրոցը թողել է 16 տարեկանում բալետի պարուհու կարիերայի համար։ Հայտնի կատակերգու Ջիմ Քերին դպրոցում չի սովորել, քանի որ ընտանիքը շատ աղքատ էր, ու նա ստիպված էր աշխատել։ Նիկոլ Քիդմանը դպրոցը թողել է ոչ հանրահայտ դառնալու ցանկության պատճառով. նա ամբողջովին տրվել էր քաղցկեղով հիվանդ մորը խնամելուն։ Քվենտին Տարանտինոն թողել է դպրոցը մոր համաձայնությամբ, բայց պայմանով, որ աշխատանք կգտնի։ Քվենտինի ամենասիրելի դերասանուհի Ումա Թուրմանը դպրոցը թողել է 15 տարեկանում։ Ալ Պաչինոն, որը դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, 17 տարեկանում հեռացվել է այնտեղից։ «Մատրիցա» ֆիլմի գլխավոր դերակատար Քիանու Րիվզին հաջողվեց դպրոցում հաղթահարել դիսլեքսիան, բայց, միևնույն է, 15 տարեկանում թողեց դպրոցը։ Դեմի Մուրը դպրոցին հրաժեշտ է տվել 16 տարեկանում՝ այն փոխարինելով մոդելի աշխատանքով։ Իսկ Ռասսել Քրոուն թողել է դպրոցը 15 տարեկանում։[gallery]

Այս խորագրի վերջին նյութերը