Կարծիք

10.12.2020 08:24


Մի բան նիկոլի մոտ իրոք լավ է ստացվում՝ մահերը թաքցնել կամ ի ցույց դնել

Մի բան նիկոլի մոտ իրոք լավ է ստացվում՝ մահերը թաքցնել կամ ի ցույց դնել
Մի բան նիկոլի մոտ իրոք լավ է ստացվում...
Մահերը թաքցնել կամ ի ցույց դնել.
Դուք հասկանո՞ւմ եք, որ մարտի մեկի 10 զոհերն արդեն 10 տարուց ավելի է նա փաթաթում է նախկինների վրա և օր ու գիշեր հիշեցնում է դրա մասին։ Այս մահերը չեն մոռացվում երբեք։ Հենց ինքը զգում է, որ ժող ջանը ուզում է մոռանալ այդ 10 զոհի մասին, շատ արագ շրջանառության մեջ են դրվում իրենց մասին պատմող ֆիլմեր, քննարկումներ, դատեր և այլն։ Նա նույնիսկ պատրաստ է այդ զոհերի ընտանիքներին 30-ական միլիոն դրամ տալ, միայն թե իր թեզերը չտապալվեն...
Մյուս կողմից մենք ունեք 2 հազարից ավելի կորոնայից մահացածներ, 5 հազարից ավելի պատերազմի ընթացքում մահացածներ, բայց իրենց մասին խոսել պետք չէ։ Հակառակը, պետք է էշացնել մի ողջ ժողովուրդ։ Մենք հաղթել ենք, զոհեր չկան, անհայտ կորածներ էլ չկան։ Դե ժող ջանն էլ իրենց համար նոր տարուն է պատրաստվում... Ի՞նչ սուգ, ի՞նչ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ... Ի՞նչ զոհերի ընտանիքներին վճարվելիք 10 միլիոն դրամ....
Չկա ու չի էլ լինի, քանզի այդ զոհերից նա չի կարող քաղել որևէ քաղաքական դիվիդենտ։
Սա է դառը ճշմարտությունը։
Երեք դեպքերում էլ ինքն է զոհերի գլխավոր պատասխանատուն, բայց իրեն պետք է հերոսացնել մարտի մեկի իշխանազավթման փորձի ժամանակ սպանվածներին։
Այ սա է իրական նիկոլը... Բարի գալուստ իրական ու շատ դաժան աշխարհ...
նիկոլ, նորից եմ հարցնում՝ ե՞րբ ես հայտարարելու 2 հազարից ավելի անհայտ կորածների մասին. Ե՞րբ ես հայտարարելու 5 հազարին մոտ մահացածների մասին...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը