Քաղաքական

10.12.2020 11:36


Ալիևը հույս ունի Հայաստանից հավելյալ տարածքներ խլել․ WarGonzo

Ալիևը հույս ունի Հայաստանից հավելյալ տարածքներ խլել․ WarGonzo

Wargonzo նախագիծը, հղում անելով ռուսական ուժային կառույցների իր աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանն այս օրերին սահմանագծման անվան տակ առաջ է շարժվում հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում.

«Օգտվելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակից` ադրբեջանական զինուժը փորձում է բարելավել իր դիրքերը ոչ միայն Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում»:

Նշվում է, որ սա պայմանավորված է նաև նրանով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանական ճակատը ավելացել է մի քանի տասնյակ կիլոմետրով։

Մինչ սահմանների գծանշման հետ կապված իրավիճակը մշուշոտ է, և այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, Ալիևը հույս ունի խորամանկորեն Հայաստանի տարածքներից հատվածներ «խլել»:

«Թե կոնկրետ որ հատվածներում են Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ տեղաշարժ իրականացնում, @wargonzo նախագիծը կհայտնի առաջիկայում»,-գրում է ալիքը:

Այս խորագրի վերջին նյութերը