Լրահոս

05.05.2011 11:16


Մայրաքաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում  եղանակը կպայմանավորվի մթնոլորտային ցածր ճնշման դաշտով. Հանրապետության տարածքի մեծ մասում մայիսի 5-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գրեթե չի փոխվի:

Մայրաքաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +21+23, երեկոյան` +17+19: Ըստ  Meteo-tv-ի:

Այս խորագրի վերջին նյութերը