Քաղաքական

10.12.2020 15:20


Լրագրողներին թույլ չեն տալիս կանգնել կառավարության աստիճանների վրա, գործադիրի անդամներն էլ փախնում են (տեսանյութ)

Լրագրողներին թույլ չեն տալիս կանգնել կառավարության աստիճանների վրա, գործադիրի անդամներն էլ փախնում են (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո գործադիրի անդամները հրաժարվում են ճեպազրույցներ տալ. հատուկենտ մարդիկ են իջնում դեպի լրագրողները, մյուսները լրագրողներին արհամարհելով՝ արագ փախչում են:

Այսօրվա նիստից հետո իջան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լրագրողները խնդրեցին մոտենալ ու մի քանի հարցի պատասխանել. չնայելով անգամ լրագրողների վրա՝ նրանք հետնամուտքով արագ դուրս գնացին։

Արմեն Գրիգորյանն, ի դեպ, նախկինում գործադիրի բացառիկ դեմքերից էր, ով սիրով պատասխանում էր լրագրողների ցանկացած հարցի։

Լրագրողներից փախավ նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանը, Պաշտպանության նոր նախարար Վաղարշակ Հարությունյանը, Արարատի նորանշանակ մարզպետը։

Նա մեկ հարցի պատասխանեց, ապա արագ հեռացավ՝ անպատասխան թողնելով մյուս բոլոր հարցերը։

Ի դեպ, կառավարությունն արդեն արգելում է լրագրողներին աստիճանների վրա կանգնել. նախկինում ճեպազրույցները հենց աստիճանների վրա էին տեղի ունենում. անվտանգությունն է այդպես որոշել։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը