Կարծիք

11.12.2020 14:44


Ձեզ խաբել են ոչ թե 44 օր, այլ...

Ձեզ խաբել են ոչ թե 44 օր, այլ...

Ձեզ խաբել են ոչ թե 44 օր, այլ...

Բոլորը քննարկում են Ալիևի երեկվա ասածներն ու մի տեսակ իրար խառնված տարատեսակ գրառումներ անում։

Թե բա` ինչ ասեց՝ արեց։ Հիմար վախի նոպաներ է տիրում համացանցում։

Հայե՛ր, հիշե՛ք, էդ անասունն ինչ ասել, արել ա մենակ էս թափթփուկ իշխանության օրոք։ Մի պահ մտաբերեք նախորդող տասնամյակներին ինչքան բան են ասել ու չեն կարողացել անել, ինչքան են հոխորտացել ու մնացել տակը, հիշե՛ք` նախորդող տարիներին ո՞վ էր ծաղրածուն, ու՞մ երկրում էին հումորային հաղորդումները ծաղրում թշնամու ղեկավարին, հլը լավ հիշեք` նախորդող ժամանակներում մեր երկրի ներկայացուցիչների կեցվածքն ու թելադրողի դիրքերից խոսելը հանդիպումների ժամանակ, հլը լավ փորփրեք ձեր հիշողությունները, եթե չեք կարողանում, գուգլեք ու տեսեք։

Հիշելուց ու տեսնելուց հետո մի հատ ձեզ ռեստարտ արեք, մտածեք, առողջացրեք ձեր գիտակցությունը, մտածեք արդյոք դու՞ք եք մեղավոր, արդյո՞ք մեր երկրի տնտեսության ոչ այնքան բարենպաստ վիճակն է մեղավոր, արդյո՞ք զենք գնել չգնելն է մեղավոր, արդյո՞ք ուտել կամ չուտելն է մեղավոր, արդյո՞ք զինվորի սնունդն է մեղավոր, արդյո՞ք այս կամ այն հրամանատարն է մեղավոր, արդյո՞ք կամավորներն են մեղավոր, արդյո՞ք փախնողներն են մեղավոր, արդյո՞ք հրապարակում գտնվողներն են մեղավոր, արդյո՞ք Ծառուկյանի ջոկատն է մեղավոր, արդյո՞ք մեր թասիբն է մեղավոր և վերջապես` արդյո՞ք ՀԱՅ ազգն է մեղավոր։

Այսքանը մտածելուց հետո, համեմատելուց հետո, վստահ եմ` բոլորդ կգաք նույն համոզմանը, որ չէ, իրականում մեկ բան է մեղավոր, և այդ մեկ բանը նշածներիցս և ոչ մեկը չի, և այդ մեկ բանը մեկն է, ով դեռ շարունակում է սոսնձված մնալ վարչապետի աթոռին և շարունակում է անխնա ծաղրել բոլորիս։

Վերջապես հասկացեք, առողջացրեք ձեզ, ընդունեք, որ ձեզ խաբել են ոչ միայն այդ 44 օրվա ընթացքում, այլ տարիներ շարունակ, խաբել են ծրագրված պրոպագանդայով, խաբել են՝ ձեր մեջ սերմանելով «նախկիններ» կործանարար թեզը, խաբում են՝ ձեր մեջ պահելով «նախկիններ» կործանարար թեզը, խաբել են ամենապրիմիտիվ ստերով, խաբում են ամենապրիմիտիվ ստերով։

Վերջապես արթնացեք, հասկացեք, ընդունեք, որ խաբվել եք ամբողջությամբ, փոխվեք, փոխեք ձեր մոտեցումները, մոռացեք այն, ինչ այս տարիների լոբբինգի շնորհիվ սերմանել են ձեր մեջ, ազատվեք այդ վանդակներից, ձեր կարծիքը յուրաքանչյուր երևույթի կամ անձի մասին կազմեք ինքներդ առանց հավատալու բամբասանքներին, առանց հավատալու հոդվածների վերնագրերի, առանց հավատալու այս տարիների ընթացքում լսածներին, ինքներդ կազմեք ձեր կարծիքը ձեր իսկ վերլուծություններով, ձեր իսկ ուսումնասիրություններով, հստակ փաստերով ու նորից շարադրեք ձեր պատկերացումներն ու մոտեցումները։

Վստահ եղե՛ք, դուք կարո՛ղ եք, դու կարո՛ղ ես, մենք կարո՛ղ ենք, մի՛ ընկճվեք, մի՛ հիասթափվեք, մի՛ ծնկեք, այս ամենը անելուց հետո կանգնե՛ք ոտքի, կանգնե՛ք հպարտ, կանգնե՛ք հայի պես և ասացե՛ք, որ մենք հայ ենք, որ մենք չենք պարտվել, որ մենք չենք պարտվելու, որ մենք իրապես

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը