Կարծիք

11.12.2020 19:32


Դուրս եմ եկել Ոստիկանությունից․ անկարելի է որևէ կերպ իրականացնել գործունեություն, որ կհակասի տղամարդկային արժանապատվությանն ու սպայական պատվին

Դուրս եմ եկել Ոստիկանությունից․ անկարելի է որևէ կերպ իրականացնել գործունեություն, որ կհակասի տղամարդկային արժանապատվությանն ու սպայական պատվին
Հարգելի՛ ծառայակից ընկերներ,
Ես որոշ ժամանակ է արդեն դուրս եմ եկել Ոստիկանությունից...
Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին՝ այդ կերպ ծառայելով պետությանս ու ժողովրդիս, մինչդեռ այսօր դուք ստիպված եք դուրս գալ նույն ժողովրդի դեմ, նույն պետության դեմ, որի դեպքում կժխտեք ձեր սպայական երդումը։
Տղե՛րք, վստահ եմ՝ իրավիճակը փոքր-ինչ խորաթափանց վերլուծելու դեպքում ինքներդ կհամոզվեք՝ ես ճիշտ եմ, կհասկանաք՝ այլևս անհնար է մեկտեղել Ոստիկանությունում ծառայությունն ու ազգային-պետական շահը, ուստի անկարելի է որևէ կերպ իրականացնել գործունեություն, որ կհակասի տղամարդկային արժանապատվությանն ու սպայական պատվին՝ պատիվ ունեմ։
Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար։
Պահեստազորի ավագ լեյտենանտ

Այս խորագրի վերջին նյութերը