Կարծիք

14.12.2020 08:59


ՀՀ ոստիկանության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել և սպասում է դիմումի հաստատմանը

ՀՀ ոստիկանության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել և սպասում է դիմումի հաստատմանը
Վաղը դավաճանների իշխանությունը կփորձի իրականացնել ռեպրեսիաների խղճուկ փորձ: Մի քանի հոգու կձերբակալեն իրենց հորինած մեդիատեռորիզմ եզրույթով և կստիպեն տեսախցիկների առաջ ասել «կարաբախ ազերբաջան», ինչպես թուրքերն են հայ գերիներին ստիպում իրենց կամքին հակառակ բաներ խոսալ տեսախցիկների առաջ:
Սա կիրականացվի, որպեսզի մի կերպ քողարկվի երեկվա գիշերային իրադարձությունները:
Այն ինչ կատարվել է դեկտեմբերի 12-ին երեկոյան և 13-ի գիշերը մի օր մանրամասն կբացահայտեմ, հիմա դրա ժամանակը չի, առավել ևս այդ իրադարձությունների մեջ կան այնպիսիները որոնք վտանգ են ներկայացնում:
Բայց դե ամեն դեպքում չարժեր հարբած վիճակում բաց կապով Ստեփանակերտ խոսելիս աքլորացած քֆուր տալ մի պետության և նրա ղեկավարի հասցեին ումից անմիջապես և ուղղակիորեն կախված է մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքը և անվտանգությունը:
Միայն տեղեկացնեմ, որ արդյունքում ՀՀ ոստիկանության պետը դեկտեմբերի 13-ի գիշերը հավաքել է ոստիկանության կոլեգիայի անդամներին և շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Ասել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել և սպասում է դիմումի հաստատմանը, խնդրել է ինֆոն առայժմ գաղտնի պահել:
Առայժմ այսքանը, հետո միգուցե պատմեմ, թե ում հրահանգով էր միտինգ կազմակերպվել Ստեփանակերտում...
Առայժմ հարցեր մի տվեք, բայց իմացեք, եթե կարծում եք, որ այս իշխանությունը թուրքին հանձնելու այլևս ոչինչ չունի, դուք անուղղելի օպտիմիստ եք, եթե իշխանությունը պահելու համար պետք լինի, GPS-ը ցույց կտա, որ Սայաթ-Նովա փողոցը պատմական ադրբեջանական փողոց է, էն 88 ուլերն էլ հարցազրույց կտան ու կհաստատեն, չկասկածեք:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը