Կարծիք

14.12.2020 20:28


Ի գիտություն նորին ոչնչություն պողոսիկի. ավելի ճիշտ միամիտ հարցեր

Ի գիտություն նորին ոչնչություն պողոսիկի. ավելի ճիշտ միամիտ հարցեր

Առավոտյան հեռուստացույցով ճպռոտ աչքերով ու անթրաշ մեկը ինչ-որ անկապ մտքերի շարքում մի թեզ էր զարգացնում, ըստ որի՝ «Հայրենիքի փրկության շարժումը» ուղղորդվում է դրսից։

Հարց պողոսիկին-Իսկ թավշաքայլիստները, բացառությամբ Չալոյի (որն ի դեպ՝ միակ անպաշտոն մնացած թավիշն է), որտե՞ղերում են ստացել իրենց երկրաքանդ ու «նախկինամերժ» վարժվածությունը։ Վերոնշյալը նաև պնդում էր, թե փափլիկ ու նրբաքիմք, մանավանդ՝ «հայրենասեր» թավշապետության» հանդեպ իրականացվում է ինֆոտեռոր։

Դարձյալ հարց պողոսիկին- Իսկ թալանել-տարել են, «ծախել» են, «բանակը զենք չունի, վառելիք չունի», «ղարաբաղը ծախել են նախկինները», «պատերազմը տանուլ տվեցինք դավաճանների պատճառով», «էրատոյական բարոյական աջակցություն գեներալներին», «ինչ որ պետքա, էն էլ բանակցում ենք», «հաղթելու ենք», «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, պիտի ասենք՝ հաղթել ենք» և նման տիպի ( շարքը կարելի է անվերջ շարունակել) «ուղեղալվացման» ճնշումները ինֆոտեռոր են, թե՞ ոնց։

Ասում էր և ասում է՝ մի՛ հավատացեք այլ լրատվությունների հաղորդումներին, միայն պաշտոնական տեղեկատվական լրահոսին, որ չգիտես ինչու, կոչվում է «միասնական» ( իսկ թե ում հետ էր միասնականացել, միայն իրենց էր հայտնի)։

Նորից հարց պողոսիկին-44 օր հավատում և չէինք «խանգարում» «միասնականին», որի «հաղթելու ենք»-ի «հակառակորդը 1000-ավոր զոհեր տվեց»-ի, «գրավել ենք մեծաքանակ ռազմական տեխնիկա ու զենք-զինամթերք» և այլնի արդյունքում «տոնեցինք փառավոր հաղթանակ»՝ թշնամուն նվիրելով ամբողջ Արցախն ու Հայաստանի կենսական տարածքներ, իսկ թշնամուց «խլված» ռազմական տեխնիկան ցուցադրվեց մեր «կիրթ ու կառուցողական» թշնամու շքերթին։

Մի վերջին, բայց շարունակելի հարց էլ պողոսիկին.- Միասնականն ասում էր, թե Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նվիրաբերման ժամանակ թշնամին կորցրել է 4 ասկյար, իսկ մենք տվել ենք «ընդամենը» 6 վիրավոր «որոնց կյանքին վտանգ չի սպառնում»։ Իսկ մեր 10 զինվորի գերեվարու՞մը։ Թե՞ նրանց կյանքին էլ վտանգ չի սպառնում, որովհետև, ինչպես պնդում է մի անսեռ քայլառաստ, «ադրբեջանում մեր գերիներին լավ են վերաբերվում»։ Հը՞, պողոսիկ, հավատա՞նք։ Թե՞, ինչպես կասեր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը, «էդ էլ նի՞խտ, մաեստրո»։ Ի դեպ, չգիտես ինչու, ինձ այնպես թվաց, թե առավոտյան հեռուստացույցով խոսող ճպռոտ աչքերով ու անթրաշ մարդը խոսում էր , ինչպես խումհարից հետո են խոսում։ Հը՞, պողոսիկ, ի՞նչ կասես։

Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը