Կարծիք

15.12.2020 16:50


Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլը և ինչու է կառչել վարչապետի աթոռից

Ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլը և ինչու է կառչել վարչապետի աթոռից

Նիկոլը կառչել է, սոսնձվել է, ատամներով բռնվել է վարչապետի աթոռից: Նա երեկ էլ հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ, հակառակ այն փաստի, որ նրա հրաժարականը պահանջում են կաթողիկոսները, ՀՀ նախագահը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, ՀԲԸՄ-ն, սփյուռքի բոլոր ազդեցիկ կառույցները, գիտնականները, մտավորականները, բազմաթիվ համայնքների ղեկավարներ: Նա իրեն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, էշի տեղ է դնում եւ փորձում հնարավորին չափ երկար կառչել աթոռից:

Իսկ գիտեք ինչո՞ւ է նա համառորեն կառչում վարչապետի աթոռից, իսկ այս ու այնտեղ էլ գնալիս զենքը ժողովրդի վրա պահած տեղաշարժվում, զորքով շրջապատում կառավարական ամառանոցն ու կառավարության շենքը: Նիկոլը դեռ կիսատ մնացած գործեր ունի, որոնց կատարումը նա սկսեց Հադրութի վերջին գյուղերը Ադրբեջանին հանձնելով, իսկ հետո նա ծրագրում է.

1. Ադրբեջանին հանձնել Շուշիի եւ Ասկերանի շրջանի այն բնակավայրերը, որոնք մինչեւ 1991 թվականը եղել են ադրբեջանաբնակ:

2. Ապահովել նորմալ հաղորդակցություն Շուշիի եւ ադրբեջանական տարածքների հետ:

3. Կառուցել Երեւանը Ստեփանակերտին կապող նոր ճանապարհ, որը շրջանցի Բերձորը (Լաչինը):

4. Ապահովել Մեղրին Ադրբեջանին կապող սուվերեն ճանապարհի կառուցումը:

5. Ամեն ինչ անել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը գծվի բացարձակապես հօգուտ Ադրբեջանի շահերի:

6. Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որով վերջնականապես կընդունի, որ Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը եւ Մարտակերտը Ադրբեջանի անբաժանելի մասն են:

7. Ադրբեջանի հետ կստորագրի համագործակցության համաձայնագիր, որով կպարտավորվի ընդունել նաեւ 1988-ին Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին: Ադրբեջանցիները կհայտնվեն Վարդենիսում, Մասիսում, Կապանում, Իջեւանում, Ամասիայում:

8. Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Տավուշի մարզի սահմանում կվերանայվի հօգուտ Ադրբեջանի, անտանելի դարձնելով մեկ տասնյակից ավելի գյուղերի բնականոն գործունեությունը:

9. Մինչեւ վերջ քայքայել Հայաստանի տնտեսությունը եւ այն դարձնել դժվար վերականգնելի առաջիկա տասնամյակներում:

Հիմա եթե դուք ուզում եք, որ Նիկոլն իրականացնի այս ծրագրերը, որոնց մասին եւ նա եւ իմքայլական մի քանի ստահակներ արդեն ակնարկել են, գովերգելով հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական համագործակցությունը, ապա կարող եք երջանիկ դեմքով շարունակել հետեւել նրա լայվերին եւ նրա մյուս քայլերին, չպահանջելով նրա հրաժարականը:

Գեղամ Նազարյան

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը