Կարծիք

16.12.2020 09:18


Իշխանությունների կողմից կազմակերպվող դեկտեմբերի 19-ի երթը հոգևոր թակարդ է

Իշխանությունների կողմից կազմակերպվող դեկտեմբերի 19-ի երթը հոգևոր թակարդ է
Դեկտեմբերի 19-ը խայտառակ կապիտուլացիայի և Արցախի տարածքի 80%-ի թշնամուն հանձման ուղիղ 40-րդ օրն է: Ուղղակի անբարոյականություն է և անհաջող մանիպուլացիա այդ օրը կապել մեր Լույս Նահատակների հիշատակի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ նոյեմբերի 22-ը հայտարարվեց «Հիշատակի օր» և Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցիներում կատարվեց հատուկ կարգ Արցախյան պատերազմում զոհված մեր Լուսապայծառ զավակների անմահ հոգիների համար:
Եվ ուրեմն, դեկտեմբերի 19-ը այս պարտված իշխանությունների քառասունքն է, ու չհամարձակվեն ստվեր գցել մեր հերոս նահատակների հիշատակի վրա և մեր ժողովրդին գցել հոգևոր շփոթության մեջ:
Դուք եք լույսը Հայաստանի, մեր Քաջ նահատակներ:
Խունկ և աղոթք Ձեր անմահ հիշատակին:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը