Կարծիք

16.12.2020 09:24


Այս ցույցերը ծանր են, այս ցույցերում խինդ ու ուրախություն չկա, երգ ու պար չկա, բայց էս ցույցերը պետք են․ մասնակցեք ցույցերին, անցեք քավարանով

Այս ցույցերը ծանր են, այս ցույցերում խինդ ու ուրախություն չկա, երգ ու պար չկա, բայց էս ցույցերը պետք են․ մասնակցեք ցույցերին, անցեք քավարանով
Էլի եմ ասել ու կասեմ. այո, այս ցույցերը ծանր են։ Այս ցույցերում խինդ ու ուրախություն չկա, երգ ու պար չկա։ Սրանք հայրենազրկվածների ցույցեր են։ Մարդկանց, ովքեր իրենց ամենաթանկն են կորցրել։ Մարդկանց, ովքեր գիտակցում են դա։
Այստեղ շոու անողներ չկան։ Այստեղ կան մարդիկ, ովքեր իրականությունն են ներկայացնում, որն ամենևին էլ բարին չէ։
Քայլերթի ժամանակ կողքիս կինը պարբերաբար գոռում էր «թուրք նիկոլ»։ Ու էնքան ցավ կար էտ 2 բառի մեջ։ Էնքան կուտակված ու այլևս զսպելու անկարող զայրույթ կար, որ ասելու չի։ Ընդամենը 2 բառ էր գոռում, բայց էնքան բան էր ասվում դրանով, որ կարա էլ ողջ երթի ընթացքում ոչինչ չվանկարկեր։
Այո, էս ցույցերը հաճախ դեպրեսիվ են, բայց էս ցույցերը պետք են։ Էս ցույցերով են զտվում հայրենասերները՝ անհայրենիքներից։ Հենց էս ցույցերն են ջրի երես հանում մեր իրականությունը։
Մասնակցեք ցույցերին, անցեք քավարանով։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը