Կարծիք

16.12.2020 10:59


Արդյոք համաձայնե՞լ եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես Խծաբերդը ու Հին Թաղերը

Արդյոք համաձայնե՞լ եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես Խծաբերդը ու Հին Թաղերը

Քանի որ ամբողջ օրը հնարավոր չեղավ որևէ գերատեսչությունից որևէ տեղեկություն ստանալ, ստիպված գրում եմ էստեղ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ արդյոք համաձայնե՞լ եք Շուշիի շրջանի գյուղերը հանձնել, ինչպես համաձայնություն էիք տվել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը Արցախի խաղաղապահների կազմած քարտեզից հանելուն: Այսինքն՝ նույն ձևով վաղը քարտեզը փոխվելո՞ւ է: Քանի՞ գերի ունենք Խծաբերդի մոտ և ի՞նչ տեղեկություններ ունեք նրանցից: Ինչո՞ւ Պաշտպանության բանակը ստորաբաժանումներ չի ուղարկում Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը պաշտպանելու: Ի՞նչ պետք է անեն Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում և հարակից տարածքում գտնվող զինվորները:

Կարդացի, որ վաղը ուզում եք հանդես գալ տեսաուղերձով, առաջարկում եմ դա անել հիմա և պատասխանել վերը նշված հարցերին, որովհետև վաղը կարող է ուշ լինել, ինչպես եղավ Խծաբերդի և Հին Թաղերի դեպքում։

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը