Կարծիք

20.12.2020 10:24


Ամեն օրվա հետ ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր մեջ ակտիվացել է ինքնաոչնչացման գենը

Ամեն օրվա հետ ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր մեջ ակտիվացել է ինքնաոչնչացման գենը
Ամեն օրվա հետ ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր մեջ ակտիվացել է ինքնաոչնչացման գենը՝ դա արտահայտվում է ինքնապաշտպանական բոլոր բնազդների իսպառ բացակայությամբ, և հստակ դեպի կործանում տանող քաղաքական դիակին աջակցություն հայտնելով։ Այլևս գոնե ես վստահ եմ, որ Արցախի ամբողջությամբ հանձնումը 1-2 օրվա հարց էր, սակայն ռուսական զորքը կասեցրեց Արցախի ամբողջական կործանումը։
Բոլոր սպասելի սցենարներով պարտված ղեկավարությունը պետք է հեռանար։ Բայց 40 օր անց դավաճանը իր թիմով ոչ միայն չի գնացել, այլև համարձակություն ունի երթ անելու։ 10 000 ընդդիմության հաշվարկով մարդ մասնակցել է այդ երթին։ Կարծում եմ, որ այնտեղ հավաքված մարդիկ, եթե հրաման են կատարել, և մասնակցել երթին, ապա դա մի օր կբացահայտվի՝ ավելացնելով հոդվածներ դավաճանի դատավճռին, բայց պատկերացրեք մի պահ, եթե դա այդպես չէ։ Եթե իրոք նրանք իրենց դրդապատճառներից ելնելով մասնակցել են այդ երթին։ Եվ եթե իրոք սատարում են դավաճանին։ Եվ այդ մարդիկ այսօր զբաղեցնում են կարևոր պաշտոններ՝ բարձր և միջին օղակներում, և հետևաբար սա կործանված անձերի ձեռքում հայտնված ազգ ու պետություն է։ Անձեր, որոնց շատ լավ ընտրել է դավաճանը, անձեր, որոնք զբաղեցնելով երկրորդային կամ երրորդային դեր նախորդ իշխանության ժամանակ, համարել են իրենց ներքուստ չգնահատված՝ թեպետ <<շեֆին>> հաստատ ամեն առիթով ակնհայտ փառաբանել են և նվերածածկ արել։
Մենք ենք ծնել նիկոլին և իրեն սատարողներին։ Ինքը մեր ազգի նախանձի, շահամոլության, ստախոսության, մեծամտության, տգիտության և դավաճանության գենային կոդի հիման վրա ստեղծված կերպար է, ով անցել է դժոխքի բոլոր շրջաններով իր ծնված օրից և հիմա իր հետ մեզ է տանում այդ շրջաններով։
Մարի Դարակչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը