Կարծիք

20.12.2020 14:52


Գոնե հիմա հասկացա՞ք

Գոնե հիմա հասկացա՞ք

Պարզորոշ է՝ նիկոլի՝ ծաղիկների ու մոմերի փոխարեն ծամոնների, ծափերի ու 《նիկոլ վարչապետ》վանկարկումների առկայությամբ անցած《սգո》երթ֊կապիկության մասնակիցներից շատերը պետական֊վարչական աշխատողներ էին և, ըստ օրենքի պահանջների, ունեն բարձրագույն կրթության դիպլոմ, վկայական և այլն։

Այդ 《բարձրագույնների》 ողորմելի, ստորացուցիչ ու կապկական պահվածը վերլուծելով՝ հիմա հասկանու՞մ եք, որ լավ կրթությունը, լավ մասնագետ լինելը ԲՆԱՎ ԲԱՎԱՐԱՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ արժանապատիվ քաղաքացի դառնալու հանար։

Երթն ապացուցեց՝ լավ կրթական ցենզն ու փայլուն մասնագետը կարող է լինել շարքային լակոտ, պետության ու հայրենիքի հետ զրո ընդհանրություն ունեցող ստահակ և ծամոնը բերանը, հռհռոցով ու անեկդոտ պատմելով գալ Եռաբլուր՝ ամենավերջին հայհոյանքները տեղալով սգակիր մայրերի ուղղությամբ՝ կոխկրտելով հերոսների շիրիմները։

Հիմա հասկանու՞մ եք, որ այդ տեսակի համար միևնույն է՝ կաշխատի և ռոճիկ կստանա հայկակա՞ն, թե՞ ռուսական, ադրբեջանական կամ թուրքական պետության ներքո։ Կարևորը՝ բուրի իր խոհանոցը, իսկ ննջարանում ապահովված լինի տաք անկյունը։

Հիմա հասկանու՞մ եք, որ լավ կրթությունը կարող է տալ արժանապատիվ քաղաքացի՝ ՄԻՄԻԱՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ համադրմամբ, հիմա հասկանու՞մ եք, որ հրանուշխառատյանական ֊ սորոսական պայքարը՝ տալ լավ կրթություն, բայց հանել սերնդի միջից ոգեղենն ու գաղափարականը, ինչպիսի աղետ է։

Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ այս օրին հասանք, նաև քանի որ ունեցել ենք լավ կրթությամբ ստրուկների և բ*ի տղերքի ու աղջիկների մի ստվար, գաղափարազուրկ և Եռաբլուր պղծող բանակ։

Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ լավ, փայլուն կրթությամբ, բայց նաև ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ և ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՐՈՂ սերունդ ունենալու այլընտրանքը երեկվա Եռաբլուրն էր։

Հիմա գոնե հասկանու՞մ եք, թե գրանտակեր պիղծ հկ֊ները, հրանուշխառատյանները, լիլիթմկրտրչյաններն, մարիակարապետյաններն ու այդ դաշտի քարոզիչները իիի՜նչպիսի հմտությամբ են մոլորեցրել հասարակությանը, թե ազգային կրթություն չկա, թե ազգայինը կաշկանդում է աշակերտին՝ լավ կրթություն ստանալիս, ազատ մարդ կերտելիս։

Հիմա գոնե հասկացա՞ք՝ որ դեպքում է կերտվում իրապես ազատ մարդը, 《լավ մարդը》, որ դեպքում՝ իրական ստրուկը, կապկանման արարածը, թե որ դեպքում են դառնում արժանապատիվ քաղաքացի, որ դեպքում՝ փողոցային պոռնիկ։

Հիմա հասկացա՞ք գոնե, որ միմիայն ազգային դաստիարակությամբ, կրթությամբ և դրանից բխած արժանապատիվ կեցվածքով կարող ենք հարգանք ձևավորել օտարի մոտ մեր հանդեպ։

Հիմա հասկացա՞ք գոնե, որ գաղափարական սերունդն է վաստակում հաղթանակ և հպարտություն, որոնց բացակայությունը նշանակում է, որ ընդամենը վաստակել ենք փայլուն կրթությամբ, բայց Եռաբլուր պղծող շտրեյկ֊բրեխերների մի կույտ...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը