Լրահոս

07.05.2011 14:19


Մահացել է «Ալիսա» ռոք խմբի հիմնադիրը

Մահացել է «Ալիսա» ռոք խմբի հիմնադիրը

Մայիսի 6–ի երեկոյան ծանր հիվանդությունից մահացել է պետերբուրգյան «Ալիսա» ռոք խմբի հիմնադիր, երգերի հեղինակ Սվյատոսլավ Զադերիյը։ Ապրիլի 30–ին նա հոսպիտալացվել էր «հեմորագիկ կաթված» ախտորոշմամբ։ Զադերիյը 50 տարեկան էր։

«Ալիսա» խումբը նա հիմնադրել էր 1983թ. մարտին։ Այնուհետև մեկ տարի անց խումբ է հրավիրել Կոնստանտին Կինչևին, իսկ 1986թ. հեռացել է «Ալիսա»–ից։ Նույն թվականի նոյեմբերին Սվյատոսլավը հիմնել է «Hate» խումբը, որտեղ էլ մինչ օրս շարունակում էր հանդես գալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը