Կարծիք

21.12.2020 08:36


Թուրք ես դու՛, թուրք եմ ե՛ս, վա՛խ, քո ցավը տանեմ ե՛ս

Թուրք ես դու՛, թուրք եմ ե՛ս, վա՛խ, քո ցավը տանեմ ե՛ս
ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Եթե բռնապետիկը, այնուամենայնիվ, կարողանա պահել իշխանությունը, ապա հավանաբար, մոտ ապագայում տեղի կունենա Ալիև-Փաշինյան հեռախոսազրույցը կամ հանդիպումը․
Ալիև․
-Թուրք ես, դու՛,
Փաշինյան․
-Թուրք եմ, ե՛ս,
Ալիև-Փաշինյան դուետ․
-Վա՛խ, քո ցավը տանեմ, ե՛ս։
***
«ՄԵԿ Ա ԴԱՎԱՃԱՆ ԵՄ»
Բռնապետիկի ոչ դեմքն եմ կարողանում տեսնել, ոչ նրա ձայնը լսել, ջղերս քայքայվում են։ Սակայն, կարդացի, որ այսօրվա ուղերձով, նա Սյունիքի կիլոմետր առ կիլոմետր հանձնումը թշնամուն «բացատրում» է հնարավոր նոր պատերազմի կանխարգելմամբ։ Իսկապես որ, «երկաթյա տրամաբանություն»։ Ըստ այս տրամաբանության․ «Արցախն էլ էի ուզում առանց պատերազմ հանձնել, բայց ինձ դավաճան կասեին»։Բա հիմա՞։ Այո, դրա բացատրությունն էլ կա․ «Մեկ ա, արդեն դավաճան եմ»։ Չզարմանաք, որ վաղը Վարդենիսը, Եղեգնաձորը, հետո Երևանը , ողջ Հայաստանը հանձնի, «Որ պատերազմ չլինի» բացատրությամբ։
Լավ, նա այդպիսին է՝ անհայրենիք, փողասեր, աթոռասեր, առանց մարդկային որևէ զգացմունքի։ Բա դու՞ք, ա՛յ նրա ողորմելի հպատակներ։ Ապշել կարելի է, միթե՞ մեր ժողովուրդն իր չգիտեմ որ հատվածով, արդյոք մեծամասնությա՞մբ, այս աստիճան այլասերվել է։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը