Կարծիք

21.12.2020 10:12


Հասկանո՞ւմ եք՝ չկործանեցին մեր պետականությունը, չգրավեցին մեր պետությունը, չհաղթեցին մեզ, առան, գնեցին գեթ մեկ դավաճանի մատնությամբ, հավասարապես նույն կերպ, ինչպես Նիկոլն է այժմ ծախում Հայաստանը-Արցախը

Հասկանո՞ւմ եք՝ չկործանեցին մեր պետականությունը, չգրավեցին մեր պետությունը, չհաղթեցին մեզ, առան, գնեցին գեթ մեկ դավաճանի մատնությամբ, հավասարապես նույն կերպ, ինչպես Նիկոլն է այժմ ծախում Հայաստանը-Արցախը
Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երրորդ փորձից 1045 թվականին ծախեց Անին, ջլատվեց Բագրատունյաց տերությունն ու չկարողացավ այլևս դիմակայել սելջուկների արշավանքներին, մենք կորցրինք պետականությունը մինչև քսաներորդ դարասկիզբ։
Հասկանու՞մ եք՝ չկործանեցին մեր պետականությունը, չգրավեցին մեր պետությունը, չհաղթեցին մեզ, առան, գնեցին գեթ մեկ դավաճանի մատնությամբ, հավասարապես նույն կերպ, ինչպես Նիկոլն է այժմ ծախում Հայաստանը-Արցախը՝ Բագրատունյաց հարստության մի փոքր մասը, որի վրա արյամբ ու երկաթով անկախությում էինք հաստատել, իսկ մենք ոչ դաս ենք առնում, ոչ՝ խելքի գալիս։ Ինչ արած՝ մեր պատմությունից էլ դավաճանությունն է անքակտելի և, ցավոք, մեծագույնը դրանցից բաժին հասավ մեզ, մեր երբեմնի հսկայածավալ տերությունները դավաճանների ձեռամբ փշրանքների վերածեցինք, մսխեցինք ու հիմա կարծես դավը հաղթում է մեզ։ Ուզու՞մ ենք հայ մնալ, ունենա՞լ պետություն, ուրեմն անհապաղ՝
1. Դավաճանի հեռացում ու դատ,
2. Ձեռնահաս իշխանության ձևավորում,
3. Ընտրական ցենզի վերանայում,
4. Կառավարման կարգի փոփոխում,
5. Արմատական ռեֆորմներ անխտիր բոլոր ոլորտներում՝ առաջնահերթ կրթական, տնտեսական ու անվտանգային։
Մեկնարկային կետ՝ #Նիկոլը_պետք_է_դատվի։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը