Քաղաքական

21.12.2020 13:22


Փաշինյանը ճողոպրեց Սյունիքից․ նա չի գնա Գորիս, Կապան ու Մեղրի, չնայած ասել էր, որ գնալու է

Փաշինյանը ճողոպրեց Սյունիքից․ նա չի գնա Գորիս, Կապան ու Մեղրի, չնայած ասել էր, որ գնալու է

Նիկոլ Փաշինյանը Գորիս, Կապան ու Մեղրի չի գնա: Այս մասին նա քիչ առաջ հայտնեց Սիսիանում՝ նշելով, որ չի ցանկանում բախումներ հրահրվեն ճանապարհները փակած քաղաքացիների հետ:

Նշենք, որ այս պահին մեծ թվով քաղաքացիներ փակել են Սյունիք մտնող ճանապարհները, սակայն Փաշինյանն ինչ-որ կերպ, հավանաբար՝ ուղղաթիռով հասել է Սիսիան:

Փաշինյանն այստեղ, իր խոսքերով, գործարք առաջարկեց ճանապարհը փակած քաղաքացիներին՝ նշելով, որ կգնա, եթե այն բացեն:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը, չնայած բախման վտանգին, Եռաբլուր գնաց, որտեղ տեղի ունեցավ այն, ինչը ենթադրելի էր:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը