Կարծիք

22.12.2020 13:16


Հայաստանում ու Արցախում կա՞ մի մարդ որ այս ճակատագրական պահին չի հասկանում, որ միասնականությունը, մի բռունցք դառնալն է իրավիճակը հաղթահարելու միակ գրավականը

Հայաստանում ու Արցախում կա՞ մի մարդ որ այս ճակատագրական պահին չի հասկանում, որ միասնականությունը, մի բռունցք դառնալն է իրավիճակը հաղթահարելու միակ գրավականը

Հայաստանում ու Արցախում կա՞ մի մարդ որ այս ճակատագրական պահին չի հասկանում, որ միասնականությունը, մի բռունցք դառնալն է իրավիճակը հաղթահարելու միակ գրավականը: Կասեք՝ ոչ, եթե չեք կարդացել Նիկոլի վերջին բարբաջանքը: Հայ իրականության մեջ մի մարդ կա, որ դա չի հասկանում և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն ա: Նիկոլի համար Արցախի փաստացի կորուստը, հազարավոր զոհերն ու տասնյակ հազարավոր վիրավորները, անհայտ կորածներն ու գերիները, տնազուրկ ու հայրենազուրկ դարձած մեր հայրենակիցներն արդեն երկրորդական և երրորդական հարցեր են:

Հիմա նրա օրակարգում այլևս Արցախ, պատերազմ, տնտեսության վերականգնում, ժողովրդի կարիք ու կարծիք չկա: Նիկոլի միակ օրակարգը իր աթոռը պահելն է, որի համար նա կրկին փորձում է հասարակությանը ներկայի ու նախկինի բաժանել, սև ու սպիտակ ներկել: Նրա պաշտոնի միակ գրավականը մեր պառակտվածությունն է: Մեր օրակարգը Հայաստանի ու Արցախի անվտանգությունն է:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը