Լրահոս

10.05.2011 12:49


ԱԺ նախագահ. «Ձեր մունաթները ձե՛զ պահեք»

ԱԺ նախագահ. «Ձեր մունաթները ձե՛զ պահեք»

Մայիսի 10-ին Ազգային ժողովն իր քառօրյա նիստերի աշխատանքները սկսել է տեխնիկական խնդիրներով: Հիշեցնենք, որ կորեացի մասնագետները ժամանակ էին խնդրել տեխնիկական որոշ խնդիրներ լուծելու համար: Դրանից հետո պատգամավորների գրանցման համակարգը որոշակի փոփոխությունների էր ենթարկվել: Դա էլ պատճառ է հանդիսացել, որ պատգամավորները չէին կարողանում ճիշտ քվեարկել:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, մասնավորապես բողոքում էր, որ «չգիտի, թե որ կնոպկան սեղմի»: Դրան ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց.

-Դրա համար էլ ասում ենք մի 10 րոպե շուտ եկեք, որ սովորեք:

Դրանից հետո էլ, համակարգի հետ կապված որոշ պատգամավորների կողմից բողոքներ լսվեցին, ինչն արդեն բարկացրեց ԱԺ նախագահին.

-Ձեր մունաթները ձե՛զ պահեք: Ասելուն ձև կա պարոն Ստեփանյան,- ՀՀԿ-ական Միշա Ստեփանյանին պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը