Կարծիք

23.12.2020 11:34


Հավանաբար երեկ հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթի հետ կապված հրավիրվել եմ ՀՀ Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու. Իշխան Սաղաթելյան

Հավանաբար երեկ հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթի հետ կապված հրավիրվել եմ ՀՀ Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու. Իշխան Սաղաթելյան

Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

... հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։

Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։

Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։

Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը