Կարծիք

23.12.2020 14:40


Առանց Իլհամի հրահանգի, սպանես էլ` հրաժարական չի տա

Առանց Իլհամի հրահանգի, սպանես էլ` հրաժարական չի տա
Զարմանալի մարդիկ եք, ասում եք` թշնամու առաջ ծնկի եկած, Հայաստանը ծնկի բերած, Արցախը հանձնած Գերագույն Դավաճանը նոյեմբերի 9-ի ղազագիրն ստորագրելու հենց հաջորդ օրը պետք է հրաժարական տար, գլուխն առներ, լեղապատառ փախչեր հայոց աշխարհից։
Ախր ինչո՞ւ պիտի հրաժարական տա, որ...
Ալիևը ասել է, չէ՞` չեմ ուզում Դավաճանը գնա, փոխարենը իշխանության գա «ադրբեջանատյաց» մեկը, ով կարող է խնդիրներ ստեղծել թուրք-ադրբեջանական ախպերության համար։
Ու շարունակում է «դոշ տված»` պաշտպանել Դավաճանին, թե բա` ինքը «ոչ ոք» է, մի մեղադրեք նրան Ղարաբաղը Սյունիքի «վիճելի տարածքներով» հանդերձ մեզ նվիրելու համար. մենք նրա՛ն չենք հաղթել, է՜, հաղթել ենք Արցախյան ազատամարտը հաղթած, Հայոց Բանակը ստեղծած նախագահներին...
Իսկ Ալիևի ասածը, ինչպես գիտեք, Դավաճանի համար օրենք է. ինքը ո՞վ է, քանի՞ գլուխ ունի` Ադրբեջանի սուլթանի ասածին «չէ» ասի...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը