Կարծիք

24.12.2020 09:29


Մարդու համար ընդհամենը 21 օր է պետք, որ նրա համար նոր երևույթը դառնա սովորական

Մարդու համար ընդհամենը 21 օր է պետք, որ նրա համար նոր երևույթը դառնա սովորական
Եթե մի բան անընդհատ անենք կամ լսենք 21 օր անընդմեջ այն մեզ համար կդառնա սովորոկան երևույթ․ այդպիսին է մարդու հոգեբանությունը։
Հիշո՞ւմ եք, երբ կովիդը նոր-նոր ի հայտ եկավ Հայաստանում, ամեն մեկ վարակակրի հետ մի սթրես էր մարդկանց համար, իսկ մահերը առավել ծանր էինք տանում։ Ի՞նչ եղավ 21 օր անց․ արդեն օրվա մեջ 20 վարակակիրը նորմա էր, իսկ մահերը՝ սովորական բան։
Պատերազմի ժամանակ՝ ահավոր սթրեսային և լարված իրավիճակ, իսկ «հաղթելու ենք»-ի կոչերը իսկապես ոգևորիչ։ Ի՞նչ եղավ 21 օր անց արդեն նորմա էր․ մարդիկ սկսեցին նորմա համարել անգամ մահերի դեպքում ասում էին․ «դե պատերազմա»։
Երբ հողերը գյուռ առ գյուղ տալ սկսեցին էլի լարված իրավիճակ, 21 օր անց՝ ԽՍՀՄ-ի քարտեզով տենցա, GPS-ով ոնց ցույցա տալիս․․․
Իսկ հիմա մտորեք 2,5 տարի մարդկանց ականջներին ասել են նախկին, թալան․․․ արդեն բնավորության գիծա դարձել էտ մարդկանց մոտ, կարելի է ենթադրել, որ գենի մեջ է մտել։
Ի՞նչ էիք ուզում, մի հաշվեք տեսեք՝ 2,5 տարվա մեջ քանի՞ 21 օր կա, այդ մարդկանց ուղեղները լվացել են արագացված ռեժիմով։ Այնպես՝ մի ընկճվեք, որ 2 օրվա հանրահավաքից հետո չեք տեսնում ձեր ցանկալի արդյունքը, պայքարե՛ք։
Ասեմ՝ հողատուին շատ քիչ է մնացել։ Նա միևնույն է հեռանալու է։
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը