Կարծիք

24.12.2020 15:32


Պատերազմի մասին Նիկոլին զեկուցվել է դեռ հուլիսին, իսկ նա հոկտեմբերին լայվերով կոչ էր անում գնալ առաջնագիծ

Պատերազմի մասին Նիկոլին զեկուցվել է դեռ հուլիսին, իսկ նա հոկտեմբերին լայվերով կոչ էր անում գնալ առաջնագիծ
Զուտ հիշեք, որ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը զեկուցել ա, որ պատերազմը պետք ա արագ կանգնացնել։ Իսկ Նիկոլը լայվերով կոչ էր անում գնալ առաջնագիծ ու զուգահեռ կանգնացնում էր լրահամալրումը։
Զուտ հիշեք, որ հոկտեմբերի 21-ին կար հնարավորություն կանգնացնել պատերազմը ու փրկել հարյուրավոր տղաների կյանքեր։ Բայց Նիկոլը կոչ էր անում գնալ առաջնագիծ ու կանգնացնում էր Արայիկ Հարությունյանի խնդրած օգնությունը ուղարկելը։
Զուտ հիշեք, որ պատերազմի մասին Նիկոլի զեկուցվել ա դեռ հուլիսին։ Իսկ ինքը հոկտեմբերին լայվերով կոչ էր անում գտնել սաղավարտ ու գնալ առաջնագիծ։ Ու զուգահեռ ՊՆ-ի անունով արտերկրից ուղարկվող պաշտպանիչ միջոցները առաջնագիծ չէին հասնում։
Եթե դրանից հետո դուք շարունակում եք ասել, որ ինքը մեղավոր չի, ապա դուք կամ չեք հասկանում,ինչ ա կատարվում, կամ ցինիկ եք։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը