Լրահոս

10.05.2011 16:35


Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 15 հազարի

Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 15 հազարի

«Կիոդո» գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի ոստիկանական գլխավոր վարչությունից, հայտնում է, որ երկրի հյուսիս–արևելքում տեղի ունեցած մարտյան ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի, ինչպես նաև ապրիլ ամսին կրկնվող ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14 .919–ի։

Երկրի վարչական վեց շրջաններում անհայտ կորածների թիվը կազմում է 9.893 մարդ։

Ամենաշատ զոհ է նշվում Միյագա վարչական շրջանում՝ 8.924 մարդ, այնուհետև Իվաթեում՝ 4.388, իսկ Ֆուկուշիմայում՝ 1.543։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, որն առաջացրել էր ավելի քան 10 մ բարձրությամբ ցունամի։

Երկրաշարժից հետո «Ֆուկուշիմա–1» ԱԷԿ–ում գրանցվել են մի շարք վթարներ հովացման համակարգի շարքից դուրս գալու պատճառով։ Պատահարի արդյունքում տեղի է ունեցել ճառագայթման արտահոսք, որը ստիպել է իշխանություններին տարհանել մարդկանց ԱԷԿ–ի 30 կիլոմետրանոց շառավղի գոտուց։

Այս խորագրի վերջին նյութերը