Կարծիք

24.12.2020 17:14


Նոյի թվից հայտնի է` մարդը տենց է, կարող է Մեսսին գա Հայաստան ավելի շատ մարդու հետաքրքրի, քան Սյունիքի սահմանների հարցը

Նոյի թվից հայտնի է` մարդը տենց է, կարող է Մեսսին գա Հայաստան ավելի շատ մարդու հետաքրքրի, քան Սյունիքի սահմանների հարցը
Նոյի թվից հայտնի է` մարդը տենց է, կարող է Մեսսին գա Հայաստան ավելի շատ մարդու հետաքրքրի, քան Սյունիքի սահմանների հարցը։
Ոչ ոք անհատապես դա չի ընդունի, բայց եթե գիտական փորձեր անեք, վիճակագրությունն այլ բան կասի։
Տանը նստած կարող է 1000 հոգի հայհոյի, բայց հավես չանի ցրտին, կովիդին տնից դուրս գալ, հավես չանի Պողոս Պողոսյանի հետ նույն տեղում լինել։
Բայց դա չի նշանակում, որ հայ ժողովրդի մեծամասնությունը չի հասկացել, որ կամա, թե ակամա թուրքական շահը նստած է ՀՀ կառավարությունում։
Ճիշտ է` ամեն օրը մեր բոլորի քթերից է գալիս, բայց քաղաքական գործընթացն անխուսափելի է, կիսով չափ ծռված ու չորացած ծառն ուշ, թե շուտ ընկնում է` անկախ նրանից քանի հոգի է պայքարում, էդ գործից հասկացող մարդիկ կան, թե սկսնակ են։
Ողջ հարցն այն է, թե էս ընթացքում բան կմնա՞ Հայաստանից, թե չէ։
Վստահ եմ` ժամանակի հարց է, իռացիոնալ մեծամասնությունը որոշ ժամանակ անց, որ մակարոնի ու ձեթի նոր թարմացումներին ծանոթացավ, էլ չի նայելու կիրթ հագուկապով ձյաձաներից ով ինչ է խոսում, 1000-ավոր լավ մարդիկ երբ էս շոկից դուրս գան, նոր սիրտ կունենան գործողություններ անելու։
Հայրենիքի համար անկեղծ պայքարող մարդկանց ուզում եմ խնդրել չհուսահատվել, որ 3 շաբաթում հայտնի ստախոսը չհանձնվեց... հասկացանք դավաճան է, բայց հո ապուշ չի հանձնվի, կբռնեն տեղում օրենքով կդատեն, ի՞նչ ունի կորցնելու։
Հիասթափվու՞մ եք, ներվայնանու՞մ եք, վերջը չեք տեսնու՞մ, ճիշտ եք անում, նորմալ է, լրիվ իրավունք ունեք, անտանելի է, այ ցավներդ տանեմ Դուք, անկախ տեսակետներից, էս պահին հայոց շահը պահող միակ ուժն եք։
Չի կարող էդ ուժը հիասթափվի, չի կարող էդ ուժը հիմա կուսակցական կամ չկուսակցական լինի, չի կարող էդ ուժը լուծում չունենա։
Կարա սխալվի, դագդիգագան նահանջ տա, մանևրի, համալրվի, բայց չի հանձնվի, սպասեք, կատաղեք, գնացեք տուն, ուզում եք մի պահ նույնիսկ բողոքեք գործընթացից, արժանի եք, իրավունք ունեք։
Բնական գործընթաց է, ձևն ի հայտ է գալու, ձևը կա, ամեն ինչ արդար է, ցավոք իրականությունն է դաժան։
Համբերություն է պետք, Նժդեհի հայրենիքում այս պոռնիկն էլ ապագա չունի, պաուզա վերցրեք, շունչ քաշեք, գործընացը նոր է սկսում։
Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը