Կարծիք

24.12.2020 18:01


Բռնապետիկը ԱԱԾ, Ոստիկանություն, ՀՔԾ, ՔԿ դարձրեց անձնական օգտագործման թիկնազորային միավորումներ և ընդդիմադիրների դեմ քր․ գործերի թխման ֆաբրիկաներ

Բռնապետիկը ԱԱԾ, Ոստիկանություն, ՀՔԾ, ՔԿ դարձրեց անձնական օգտագործման թիկնազորային միավորումներ և ընդդիմադիրների դեմ քր․ գործերի թխման ֆաբրիկաներ
ԵՆԻՉԵՐԻՆԵՐ
Համոզմունք ունեմ, որ 2018թ․ ստի ու կեղծիքի հեղափոխությունից հետո, երբ կազմալուծվում և փլուզվում էին պետական կառույցները,մասնավորապես հայկական բանակը, բռնապետիկի ողջ ուշադրության կենտրոնում էին իրեն կից պատժիչ կառույցները՝ ԱԱԾ․ Ոստիկանություն, ՀՔԾ, ՔԿ։ Բռնապետիկը դրանց դարձրեց անձնական օգտագործման թիկնազորային միավորումներ և ընդդիմադիրների դեմ քր․ գործերի թխման ֆաբրիկաներ։ Ուշադրություն դարձրեք իրավապահ մարմինների թվաքանակին, հանդերձանքին, տրանսպորտային միջոցներին և․․․անտարբեր, հաճախ բութ՝ ոչինչ չարտահայտող հայացքներին։ Ահա թե, որտեղ են մսխվել պետական բյուջեի միջոցները։ Բայց, այդ բոլոր կառույցները ֆինանսավորվում են նաև այլ ստվերային փողերով, ո՞վ իմանա, գուցե Արցախի և Սյունիքի հաշվի՞ն։ Արդյո՞ք, այս ամենը նախապես չէր պատրաստվում, որ հայրենիքը հանձնելուց հետո, բռնապետիկը պաշտպանված լինի։
Հավանաբար սուլթանական Թուրքիայում, սուլթանին ամենանվիրված ենիչերիներն ունեցել են հայկական ծագում։
Տեղեկանք․
Ենիչերիներ․
Էլիտար հետևազորային միավորումներ, որոնք ձևավորվել են Օսմանյան սուլթանի թիկնապահներից։
Նրանք սկսվել են որպես գերևարված քրիստոնյա տղաներից կազմված ստրուկների էլիտար կորպուս, որոնք կրոնափոխվել էին իսլամի և հայտնի դարձան, որպես խիստ կարգապաահ մարտիկներ։ Ի տարբերություն սովորական ստրուկների, նրանք ստանում էին կանոնավոր աշխատավարձ։
Ստորաբաժանումները կազմալուծվեցին 1826թ․ և 6000 և ավելի ենիչերներ մահաապատժի ենթարկվեցին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը