Լրահոս

10.05.2011 17:53


Է. Շարմազանով. «Արդեն արմատական ընդդիմությունն ու նրա լիդերն էլ են խոսում երկխոսության անհրաժեշտության մասին»

Է. Շարմազանով. «Արդեն արմատական ընդդիմությունն ու նրա լիդերն էլ են խոսում երկխոսության անհրաժեշտության մասին»

ԱԺ հայտարարությունների ժամանակ  ՀՀԿ խմբակցության քարտուղար  Էդուարդ Շարմազանովը խոսել է իշխանություն–ընդդիմություն երկխոսության անհրաժեշտության մասին։

–Քաղաքական դիալոգները կամ դրանց անհրաժեշտությունը լինում են այն ժամանակ, երբ երկրում լուրջ փոփոխությունների պահանջարկ կա։ Այն, որ մեր  երկրում փոփոխությունների պահնջարկ կա, փաստ է,–ասել է նա։

Ըստ  Էդուարդ Շարմազանովի՝ այսօր  արդեն արմատական ընդդիմությունն ու նրա ղեկավարն էլ են խոսում երկխոսության անհրաժեշտության մասին։

–Եթե մենք ուզում ենք մեր տեղն ունեալ այս արևի տակ, ապա պետք է միասնական լինենք,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը