Կարծիք

25.12.2020 17:23


Փողոցով Փաշինյանին հաղթել հնարավոր է․ ինչպես եկավ, այդպես էլ կգնա

Փողոցով Փաշինյանին հաղթել հնարավոր է․ ինչպես եկավ, այդպես էլ կգնա
Մի փոքր երկար կգրեմ, ավելի ճիշտ բարձրաձայնեմ մտորումներս անցած 55 օրերի մասին։
Այն, որ Նիկոլ Փաշինյան անձը եկել էր Արցախը տալու իմ համար պարզ էր վաղուց, քչից-շատից նրան ճանաչել եմ ու լավ հասկանում էի, որ իրեն կոնվենցիաներ վավերացնելու համար չեն բուծել։ Էդ անձը իննսունականներից տվել էր բոլոր թեզերը, որոնք կյանքի կոչեց գալով իշխանության։ Ու ստորագրելով տխրահռչակ փաստաթուղթը նա իր վրեժը լուծեց բոլորիցս։
Հենց սկզբից ասեմ, որ մենք ոչինչ չենք արել կանխելու համար նրա ստորագրումը, իսկ եթե ինչ որ բան փորձել ենք անել, ապա արել ենք շատ վատ։ Ինչու վատ, որովհետև մեր մոտ չստացվեց նրան խանգարել, իսկ իր մոտ ստացվեց մեզ պառակտել և հայրենազրկել։ Նույնիսկ հայրենազրկելուց հետո Փաշինյանը կարողացավ պառակտել մեզ բաժանելով էլիտարների և ոչ էլիտարների։ Էդ մարդը կարողանում ա բաժանել, մենք միասնական լինել չենք կարողանում։
Եվ չնայած սրան՝ հարթակներից ձայն հնչեցնողները կարողացան միասնական թեկնածու առաջ բերել՝ Վազգեն Մանուկյան։ Մանուկյանը իհարկե ընդունելի չեղավ Փաշինյանի հրաժարականը պահանջող բոլոր շերտերի համար, բայց և այնպես գերկշռող մեծամասնությունը հասկանում է, որ Վազգեն Մանուկյանի անձի փորձը մեզ կկանգնեցի անդունդը գլորվելու ճանապարհից։ Իհարկե իշխանավորները շտապեցին պիտակավորել, որ այս ամենը աթոռակռիվ է, բայց Մանուկյանը փակեց բոլորի բերանը, հայտարարելով, որ մեկ տարի անց ինքը հեռանալու է և չի մասնակցի որևէ ընտրության։
Կատարվող պռոցեսներում մեծ դեր ունեն նաև զոհված, գերեվարված և անհետ կորած մեր մարտիկների ծնողները։ Պատերազմը նրանց դռանը շատ ուժեղ հարվածեց և իրենց տան փոթորիկը հանդարտվելու միտում չունի։ Իսկ Փաշինյանը ունակ չէ զբաղվել այդ խնդրով, կապիտուլացիա ստորագրած ղեկավարի ձեռքը այլևս ոչ ոք չի սեխմելու։ Տուն դարձած գերիների հարցը լուծել է ռուսականան կողմը և մեր ՄԻՊը։ Պետության գործառույթը այստեղ զրո էր։ Նրանք մի բան պետք է կազմակերպեին՝ այդ տղաներին պատշաճ կերպով դիմավորելը, որը չարեցին։
Իսկ, թե ինչի են մարդիկ նստում իրենց տներում պատասխանը շատ պարզ է՝ անտարբերություն։ Մենք կտրված ենք իրականությունից, մենք երկու տարուց ավել ֆեյսբուքում գրում ու գրում էինք, այն ինչ իրական կյանքում Արցախը հանձնվում էր։ Հիմա էլ Արցախը փաստացի հանձնելուց հետո, շատերի մոտ բան չի փոխվել, նրանք լավագույն դեպքում կարան լայք դնեն։ Կամ քննարկեն այն ինչ անում է մեկ ուրիշը։ Ախր լավ էդ մարդը գոնե փորձում է մի բան անել, իսկ դուք ինչ եք անում։
Իսկ փողոցով Փաշինյանին հաղթել հնարավոր է․ ինչպես եկավ, այդպես էլ կգնա։ Եթե կան չհավատացողներ, ապա խնդրեմ՝ կամք ձերն է, մնացեք ձեր տաք տներում ու շարունակեք մնալ ձեր կարծիքին, բայց մի քանի լայքի համար այդ կարծիքը մի դրեք ֆեյսբուքում։ Մի խանգարեք -10 աստիճանին դրսում հավատով կանգնած մարդկանց։
Հրանտ Ավետիքսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը