Կարծիք

25.12.2020 21:53


Տնտեսական երկնիշ անկումներ

Տնտեսական երկնիշ անկումներ
Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ առավել ճշգրիտ դուրս եկան 2020թ․ համար երկնիշ կրճատումների մասին փորձագիտական վերլուծությունները (նման առաջին գնահատականները հնչել են պատերազմից շատ առաջ՝ ապրիլ-հունիս ամիսներին):
Տնտեսության առանձին ոլորտների նոյեմբեր ամսվա ցուցանիշները նախորդ նոյեմբերի համեմատ արդեն երկնիշ են:
Օրինակ, առևտրի շրջանառությունը պակասել է 22 %-ով, ծառայությունների ոլորտը՝ 18.6 %-ով:
Արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 25.9 %-ով (կրճատվել է հիմնականում ներմուծումների 28.1 %-անոց նվազման պատճառով):
Իշխանությունների «սիրելի» Տնտեսական ակտիվության ցուցանիշը ևս երկնիշ է ընկել՝ 10.3 %-ով:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը